Արշակ Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

Ինչպես հայտնել էինք, Մայր Աթոռի դիվանապետ Արշակ Խաչատրյանը ձերբակալվել է:

ՀՀ քննչական կոմիտեից «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին, որ վերջինիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան:

ՀՀ քննչական կոմիտեից «Հայկական ժամանակ»-ին ավելի վաղ հայտնել էին, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական հանաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելը հանդիսադիր վայրում):

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ