![]()
Վիրահայ հասարակական գործիչ Գիորգի Թումասյանի խոսքով՝ պետք է մանրամասն հետաքննեն «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործությունը և Քի Վեսթի բաղադրիչները, բովանդակությունը և ով ինչ դիրքորոշում է ունեցել, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանի մոտեցումները և նրա քայլերը այդ ուղղությամբ:
Այս մասին նա տեսակապի միջոցով ասում է «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում:
«Այս փաստաթղթերը բացահայտեցին լուրջ տվյալներ նրա մասին, թե ինչպիսի բովանդակություն են ունեցել բանակցությունները: Նաև բացահայտվեց՝ ինչ մոտեցումներ և խնդիրներ է ունեցել հայկական կողմը այս հարցերի շուրջ»,- նկատում է նա:
Ինչ վերաբերում է իշխանության ընդդիմախոսների այն պնդումներին, թե Ղարաբաղի հարցի լուծման լավ տարբերակներ են եղել, զրուցակիցը նկատում է. «Ինչո՞ւ չեն գնացել այդ լուծումներին, եթե դրանք շատ լավ լուծումներ էին: Մեր հանրությանը խաբել են Դաշնակցությունը և Հանրապետականը՝ ասելով, որ Ղարաբաղը պահելու հնարավորություն կա, այդ թվում՝ 7 շրջանը՝ միաժամանակ բանակցելով՝ ինչպես հանձնեն 7 շրջանը և ինչ կարգավիճակ է ունենալու Ղարաբաղը»:
Թումասյանը միաժամանակ ասում է՝ Ղարաբաղի հարցը ՀՀ ինքնիշխանությունը զավթելու միջոց է եղել:
Անդրադառնալով Գարեգին Բ-ի (Կտրիճ Ներսիսյան) շուրջ բարձրացված աղմուկին՝ զրուցակիցն ասում է՝ համակարծիք է վարչապետի այն հայտարարությանը, որ օտարերկրյա հատուկ ծառայությունները չեն կարող փրկել Կտրիճ Ներսիսյանին:
«ՌԴ հատուկ ծառայությունները թույլ չեն տալիս, որ նա լքի կաթողիկոսի պաշտոնը: Մոսկվայից ասում են՝ որևէ դեպքում չտաս հրաժարական: Բայց շատ է ձգվում նրան հեռացնելու հարցը: Պետք է ավարտել այն՝ ձերբակալել և կալանավորել, ապա սկսել եկեղեցու մաքրման գործընթացը»,- կարծիք է հայտնում նա:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
![]()