![]()
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն անդրադարձել է «88» սուպերմարկետներ ցանցը իր անվան հետ կապելու մեկնաբանություններին:
«90%-ով համոզված է, որ «88» սուպերմարկետներն իմն են: От создателей-Իսպանիայում տուն ունի»,- սոցցանցի իր էջում գրել է Հարությունյանն ու սքրինշոթ հրապարակել:
Ավելի վաղ Աննա Հակոբյանն էր անդրադարձել իր անձի հետ կաված շահարկումներին՝ տեղեկացնելով, որ ոչ մի բնույթի առնչություն չունի «88» սուպերմարկետների ցանցի հետ՝ անգամ որպես շարքային սպառող։ Վերջինս «88» սուպերմարկետների ցանցի վերաբերյալ ավելի վաղ արված գրառման մեկնաբանությունների և դրան հետևած ահազանգերի հետ կապված դիմում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ խնդրելով սահմանված կարգով քննել նշված ահազանգերը։
«Հայկական ժամանակ»-ին գլխավոր դատախազությունից հայտնել են, որ վարչապետի տիկնոջ կողմից ՀՀ գլխավոր դատախազի անունով ստացված հաղորդմանը օրենքով սահմանված կարգով ընթացք է տրվել:
![]()
![]()