![]()
Ազգային ժողովն ընդունեց «ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը:
Փաստաթուղթն ընդունվեց ձայների 62 կողմ, 27 դեմ, 3 ձեռնպահ հարաբերակցությամբ:
2026 թ. տարեվերջին ՀՀ կառավարության պարտք–ՀՆԱ ցուցանիշը բյուջեի նախնական նախագծում կանխատեսվում էր 53.5 տոկոս, որը պետական բյուջեի վերանայումից հետո նվազել է 0.6 տոկոսով` կազմելով 52,9 տոկոս։
Պետական բյուջեի եկամուտները նախատեսվում են 3 տրլն 91 մլրդ դրամ, որից հարկային եկամուտները՝ 2 տրլն 972 մլրդ դրամ։ Պաշտոնական դրամաշնորհները նվազել են 0,8 մլրդ դրամով, ինչը պայմանավորված է նպատակային եւ աջակցության դրամաշնորհների փոխարժեքի փոփոխությամբ, ինչպես նաեւ նպատակային դրամաշնորհների վերանայմամբ:
9.7 մլրդ դրամ կնախատեսվի անհուսալի վարկային պարտավորություններ ունեցող անձանց զբաղվածության աջակցության ծրագրին, 4.9 մլրդ դրամ կնախատեսվի Ակադեմիական քաղաքի նախագծման և կառուցման համար։
![]()