![]()
«Ուզում եմ ցույց տաք այն մարդկանց, ովքեր այս իշխանության ընթացքում միջին հայից ավելի շատ են հարստացել և օրինակ ասեք, թե ինչ տարբերություն իրենց և ձեր եղբոր մեջ, որ 2021 թվականին նույնպես տուն է գնել, ձեր, որ ունեք հողատարածքներ Սյունիքում, ունեք բնակարան»,- ԱԺ նիստում դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանին ասաց՝ Աժ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Սիմոնյանն առաջարկեց խոսել «Հայաստան» դաշինքի հարստացած պատգամավորների մասին. «Եթե դուք ուզում եք հարստացած պաշտոնյաների մասին խոսել, Սեյրան Օհանյանին հարցրեք իր տների մասին, Լևոն Քոչարյանին հարցրեք, ասեք՝ դուք 10 տարի եք իշխանություն եղել, այս երիտասարդները 7 տարի են իշխանություն եղել, այդ 220 միլիոնը ոնց ես բացատրում այն դեպքում, որ այդ ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարության բյուջեն էր այդ ժամանակ այդքան, դա պատեհապաշտություն է, դու նստած լինելով մարդկանց մեջ, ովքեր միլիոնատերերի և միլիարդատերերի համբավ ունեն, այս մարդկանց մեղադրում եք նման բաների մեջ:
Եկեք գնանք մեր տուն ու գնանք Հովիկ Աբրահամյանի տներից մեկը, էդ ինչ պատեհապաշտություն է: Դուք ընկել եք մի ցիկլի մեջ ու չեք նկատում այդ ցիկլը, դուք անընդհատ արդարանում եք: Դուք եք ստատուս գրում, որ Սամվել Կարապետյանի հետ այս անգամ չեք միանալու, որովհետև հասկանում եք, որ կարծրատիպ է ձևավորվել դուք տպ-տպ-տպ 5 օրվա մեջ 4 կուսակցություն եք հասցնում փոխել»:
![]()