Վարչապետը հաստատել է Պոլիտեխնիկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, համաձայն որի՝ հաստատել է Պոլիտեխնիկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմը:

«Հիմք ընդունելով «Հիմնադրամների մասին» օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասերը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 13-ի N 1290-Ն որոշման N 1 հավելվածի 24-րդ կետը՝ 1. Հաստատել «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը՝ համաձայն հավելվածի։ 2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի օգոստոսի 7-ի «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու մասին» N 908-Ա որոշումը»,- ասված է որոշման մեջ:

1. Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ

Արայիկ Հարությունյան — ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ռուբեն Սիմոնյան — ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ

Արթուր Մարտիրոսյան — ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ

Խաչատուր Խաչիկյան — ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի առաջին տեղակալ

Կարեն Ղարիբյան — ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի գլխավոր քարտուղարի տեղակալ

2. Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ

Ալեքսանդր Եսայան — «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ (համաձայնությամբ)

Արմեն Ստեփանյան — Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կայուն զարգացման գծով տնօրեն, ԶՊՄԿ բարեգործական հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ)

Հովհաննես Վահրամյան — «Վեստա» ընկերության գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)

Յուրի Աֆրիկյան — «Վեգա» խանութ-սրահների ցանցի հիմնադիր և գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)

Յուրի Աֆրիկյան — «Վեգա» խանութ-սրահների ցանցի հիմնադիր և գլխավոր տնօրեն (համաձայնությամբ) Մեսրոպ Հակոբյան — «Յունիբանկ» ԲԲԸ-ի վարչության նախագահ (համաձայնությամբ)

3. Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ

Սեյրան Ավետիսյան — Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ալգորիթմական լեզուներ և ծրագրավորում ամբիոնի դոցենտ, տ.գ.թ

Կառլեն Բեգոյան — Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի էլեկտրոնիկա, կենսաբժշկական և չափիչ համակարգերի ամբիոնի դոցենտ, տ. գ. թ.

Արմեն Հովհաննիսյան — Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի լեռնային գործ և շրջակա միջավայրի պահպանության ամբիոնի պրոֆեսոր, տ.գ.դ.

Ոստանիկ Մարուխյան — Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի միջուկային անվտանգության վարժանքային տարածաշրջանային կենտրոնի տնօրեն, Ջերմաէներգետիկա և շրջակա միջավայրի պաշտպանության ամբիոնի պրոֆեսոր, տ.գ.թ.

Վազգեն Մելիքյան — Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի միկրոէլեկտրոնային սխեմաների և համակարգերի ամբիոնի պրոֆեսոր, տ.գ.դ., ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ

4. Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ

Մարի Հովհաննիսյան — Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ու էլեկտրատեխնիկայի ինստիտուտի ուսանող

Գևորգ Զադոյան — Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտի ուսանող

Քրիստինա Թովմասյան — Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ինժեներական տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ուսանող

Էրիկ Մովսեսյան — Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի լեռնամետալուրգիայի և քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտի ուսանող

Մանե Հայրապետյան — Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի մեխանիկամեքենաշինական, տրանսպորտային համակարգերի և դիզայնի ինստիտուտի ուսանող

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ