Ընտրության հարց չէ՝ կտա հրաժարական, թե չի տա․ Կտրիճ Ներսիսյանը պետք է գնա այդտեղից

Վարչապետը լրագրողների հետ ասուլիսում ընդգծեց, որ խոսքը Կտրիճ Ներսիսյանի հրաժարականի մասին չէ, այլ նրա պաշտոնից հեռանալու անհրաժեշտության։

«Առաքելական Սուրբ եկեղեցուն ոչինչ ավելի մեծ վնաս չի հասցնում, ինչքան Կտրիճ Ներսիսյանի ներկայացումը։

Եեղել են հրապարակային քննարկումներ, հրապարակային հետևանքներ, հրապարակային հրաժարականներ, և ուզում եմ ասել, որ նաև ժանրը, որը դուք ձևակերպեցիք, կարծում եմ որոշակի բովանդակային ճշգրտման կարիք ունի, և մենք ոչ թե ուղղակի կամ դա պահանջի ժանր չէ, որ ինչ-որ մեկը պահանջում է Կտրիճ Ներսիսյանի հրաժարականը, մենք ասում ենք, որ պրոցես է սկսվել և նա պետք է գնա այդտեղից, այսինքն այստեղ ընտրության հարց չի կտա հրաժարական թե չի տա, ինքը պետք է գնա այդտեղից»,-ասաց վարչապետը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ