Դուք 100 հազարավոր մարդկանց ձեզ տված վստահությունը տարել-դրել եք Քոչարյանի ոտքերի տակ. Ռուբինյանը՝ Գրիգորյանին

«Պարոն Դանիելյանն իր ելույթում ասաց, որ կուսակցություն փոխելը չարիք է, կարծում եմ անարդար եք տիկին Գրիգորյանի հանդեպ, այս մարդը «Իմ քայլ»-ով եկավ դարձավ պատգամավոր, հետո քաղաքականապես միացավ Վահե Հակոբյանի «Վերածնվող Հայաստան» կուսակցությանը, որն ինքնին «Հայաստան» դաշինքի մասն էր, որն հետո դուրս եկավ «Հայաստան» դաշինքից, բայց տիկին Գրիգորյանը մնաց»,-ԱԺ նիստում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:

Դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանին՝ Ռուբինյանն ասաց. «Դուք «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ եք, Վահե Հակոբյանը հետախուզման մեջ է, հիմա հարց՝ ձեր կուսակցության ղեկավարն ինչու է փախած, ուր է Վահե Հակոբյանը: Կգաք այստեղից կպատասխանեք՝ փողերի լվացման մեջ մեղադրվող ձեր կուսակցության ղեկավարն ուր է փախած: Դուք էլ եք հեղափոխությամբ իշխանության եկել, հետո միացել եք Ռոբերտ Քոչարյանին, դուք գիտեք ով եք, դուք 100 հազարավոր մարդկանց, ովքեր ՀՀ փողոցներում հանրահավաք էին անում, այդ մարդկանց ձեզ տված վստահությունը տարել-դրել եք Քոչարյանի ոտքերի տակ»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ