2021-2025-ին կառավարությունը կատարել է տարեկան միջինում 7 տոկոս տնտեսական աճ ապահովելու խոստումը. վարչապետ

«Բյուջեի հարկային եկամուտները կկազմեն 2 տրիլիոն 700 միլիարդ դրամ՝ կարող է որոշ շեղումներ լինեն: Եթե համեմատենք 2017-ի բյուջեի հարկային եկամուտների հետ, այս տարվա բյուջեի ավելացած հատվածը ավելի է քան 2017-ի ամբողջ պետական բյուջեն: 2017-ին փաստացի եկամուտները եղել են 1 տրիլիոն 150 միլիարդ դրամ, այս տարվա միայն ավելացած մասը լինելու է 1 տրիլիոն 542 միլիարդ դրամ»,- կառավարության նիստում այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա շնորհակակություն հայտնեց աշխատող և օրենքով սահմանված հարկերը վճարող քաղաքացիներին և ռեզիդենտներին.«Սա նաև քաղաքական որոշումների կայացման և իրականացման արդյունքում է, որը կայացրել է քաղաքական մեծամասնությունը: Հարկեր հավաքելը աշխատանք է, ծախսելը՝ նույնպես: Հավաքելու վրա արվող աշխատանքը կրկնակիից ավել ավելացել է, ծախսման աշխատանքը՝ ևս . 2025-ին 2017-ի համեմատ պետական բոլոր մարմինները 4 անգամ ավելի են աշխատում»:

«2021-2025-ին կառավարությունը և խորհրդարանական մեծամասնությունը կատարել են տարեկան միջինում 7 տոկոս տնտեսական աճ ապահովելու իրենց խոստումը, սա նշանակում է, որ պետական մարմինները լավ են աշխատել»,- նշեց վարչապետը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ