Նախարարը՝ ծառայության ժամկետի կրճատման մասին

Խորհրդարանը քննարկում է Կառավարության ներկայացրած՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Դրանով, հիշեցնենք, նախատեսվում է զինծառայության ժամկետի կրճատում 6 ամսով:

Նախագծի հիմնական զեկուցող Սուրեն Պապիկյանը համառոտ ներկայացրել է այն, պատասխանել հարցերին ու դիտարկումներին:

«Համաձայն չեմ այն մտքին, որ որևէ անարդար բան կա: Անարդարություն չկա, քանի որ օրենքն ուժի մեջ կմտնի և անմիջապես կտարածվի զորակոչի վրա: Այն գուցե որոշակի անարդարություն պարունակեր, եթե օրենքն ընդունեինք հունիսի 1-ին»:

Այս մասին Ազգային ժողովում ասել է Պապիկյանը՝ պատասխանելով հարցին՝ անարդար չէ՞, որ հունվարի 1-ից հետո զորակոչվածները և արդեն իսկ վեց ամիս ծառայության մեջ գտնվողները միասին զորացրվեն:

«Կարծում եմ՝ շատ արդար է: Մեր գործընկերները, սիրելի զինվորներն ու նրանց ծնողները, որոնց զավակները գտնվում են ծառայության մեջ, պետք է ըմբռնումով մոտենան, որովհետև սա վերաբերում է ապագայում ծառայողներին, այդ թվում՝ իրենց հարազատներին»,- նշել է նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ