Ինչու հրապարակվեց Ղարաբաղի վերաբերյալ բանակցային ամբողջ փաթեթը. ինչ է սպասվում. տեսանյութ

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը կարծում է, որ Ղարաբաղի բանակցությունների վերաբերյալ բանակցային փաթեթի հրապարակային դարձնելը կարևոր է նրանով, որ քաղաքացիները հասկանան՝ եղել է երկու նարատիվ. ոչմիթիզականություն և իրական գործընթաց, որը, ցավոք, չի համադրվել այն գործընթացների հետ, որը ներկայացվել է հասարակությանը:

«Եվ երևի թե սրանում էր ամենամեծ բողոքը քաղաքացիների, որը դրսևորվեց 2020 թվականին: Երբ չգիտես՝ ինչ է տեղի ունենում, քեզ ներկայացվում է մեկ այլ իրականություն, դու սկսում ես հավատալ դրան»,- նկատում է նա:

Պատգամավորի խոսքով՝ իշխանության ընդդիմախոսների շահարկումները ունեն մեկ պատասխան. եթե լավն էին իրենց առաջարկված տարբերակները և ընդունելի, ինչո՞ւ չեն իրականացրել:

Միաժամանակ Վարդանյանն ասում է, որ հայկական կողմը չէր կարող հաշվի չնստել աշխարհաքաղաքական զարգացումների հետ:

«2019 թվականին մենք ունեինք երկու տարբեր նարատիվներ, դրանք չունեին լուծումներ, որոնք ընդունելի կլինեին բոլորի համար. հանրային քննարկման դաշտը և բանակցությունները տարբեր էին»,- ասում է նա:

Դիտարկմանը, որ ընդդիմադիր գործիչները պնդում են, թե Ղարաբաղի հարցը փակված չէ, զրուցակիցը նկատում է. «Կարելի է ասել՝ փակված չէ այս կամ այն հարցը, բայց դա քաղաքական դատողություն է, իրականության մեջ կա այն, ինչ կա, սրա հետ հաշվի չնստելը կլինի արկածախնդրություն»:

Իշխող ուժի անդամի նկատառմամբ՝ հարևանների հետ չկարգավորված հարաբերությունները միշտ արկածախնդրության են բերել. «Իրական խաղաղությունը բոլոր հարևանների հետ հարաբերությունների կարգավորումն է»:

Անդրադառնալով Գարեգին Բ-ի (Կտրիճ Ներսիսյան) շուրջ ծավալվող իրադարձություններին՝ Վարդանյանը ևս մեկ անգամ պնդում է, որ չկա և չի կարող լինել հակամարտություն պետության և եկեղեցու միջև. «Եկեղեցին պետք է ունենա այնպիսի հոգևորականներ, որոնք կունենան այն չափանիշները, որոնք հենց եկեղեցին է սահմանել: Կտրիճ Ներսիսյանին հստակ հարցադրում է արվել, չկա պատասխան, դա էլ առաջացնում է լարում»:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ