2019-ի փաստաթուղթն ինքնուրույն փաստաթուղթ չէ, ինձ չի ներկայացվել որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր առաջարկ. վարչապետ

«Շատ կարևոր է կարդալ և հասկանալ՝ ինչ է գրված: Այն, ինչը ասացիք, ուղիղ հակառակն է գրված: Երբևէ որևէ բանակցային փաթեթում գրված չի եղել, որ Ձեր կողմից նշված հանրաքվեն պետք է տեղի ունենա Լեռնային Ղարաբաղում: Ընդհակառակը՝ գրված է համաժողովրդական հանրաքվե, որն արտահայտում է ԼՂ-ի ամբողջ բնակչության ազատ կամարտահայտումը»:

Այս մասին Կառավարության հարցուպատասխանի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին, որը վերաբերում էր հրապարակված Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացին առնչվող առանցքային փաստաթղթերին:

Նույն փաթեթում ըստ Փաշինյանի՝ հրապարակված է նաև Սերժ Սարգսյանի՝ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակը, որում ակնարկվում է ենթադրվող հանրաքվեն, որը, Ադրբեջանի մեկնաբանության համաձայն, պետք է տեղի ունենար Ադրբեջանի ամբողջ տարածքում, և դրան պետք է մասնակցեր ԼՂ-ի ամբողջ բնակչությունը:

«Հիմա ասում են՝ լավ առաջարկ էր, ասում եմ՝ լավ առաջարկ էր, ուրեմն ժամանակին գնայիք լուծումների, եթե լավ առաջարկ է եղել, ու չեք գնացել լուծումների, պետք է պատասխան տաք ժողովրդին՝ ինչու չեք գնացել: Իսկ եթե վատ առաջարկ է եղել, ցանկացած հաջորդ առաջարկ նախորդից ավելի վատն է եղել: 2019 թվականի փաստաթուղթն ինքնուրույն փաստաթուղթ չէ, ինձ չի ներկայացվել որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր առաջարկ»,- ասել է Փաշինյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ