Սեփականության դեմ հանցագործություններով պետությանը պատճառված շուրջ 868 միլիոնի վնասը վերականգնվել է

2025 թվականի 11 ամիսների ընթացքում Գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազների անմիջական հսկողության ներքո քննվող քրեական վարույթներով պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 867 միլիոն 697 հազար դրամը:

Ամբողջությամբ վերականգնվել է նաև համայնքներից մեկին պատճառված՝ 4 միլիոն 500 հազար դրամ վնասը:

Այս մասին տեղեկանում ենք դատախազությունից։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ