Զրպարտություն է, վարկաբեկում է կառույցի հեղինակությունը. ՔԿ-ից հերքում են Anticor-ի տեղեկությունը

ՀՀ քննչական կոմիտեի խոսնակ Կիմա Ավդալյանը հերքել է Anticor.am հարթակում հրապարակված տեղեկատվությունը:

«Հարթակում հրապարակվել է հետևյալ «Քննչական կոմիտեում և ԱԱԾ-ում ձևավորված «հետին թվով գաղտնալսումների» սխեման. AntiCor-ի բացահայտում» վերտառությամբ նյութը, որը տարածվել է նաև որոշ ԶԼՄ-ներով:

Նյութի հեղինակը փորձել է տպավորություն ստեղծել, թե շփվել է քննիչների հետ, վերջիններս էլ իբր ասել են՝ «որևէ բան են գտնում», արդեն հետո են դիմում դատարան՝ հետին թվով թույլտվություն ստանալու համար», «գործնականում գրեթե ամեն գաղտնալսում օրինականացվում է հետին թվով, իսկ դատավորների գրասենյակները «կարկատում են հետադարձ ամսաթվերով որոշումներ, որպեսզի ստեղծվի իրավաչափության պատրանք»:

Տեղեկությունն ամբողջությամբ իրականությանը չի համապատասխանում, զրպարտություն է և ակնհայտորեն միտված է կառույցի հեղինակությունը վարկաբեկելուն:

Պահանջում ենք ամբողջությամբ հերքել հրապարակման մեջ տեղ գտած ձևակերպումները և զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց»,- ասվում է նրա գրառման մեջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ