Ձեզ շնորհակալություն հայտնելու բան չկա, որովհետև ոչ մի բան չեք կանխել. Ռուբինյանը՝ Դանիելյանին

«Սահմանազատման գործընթացը դեռ չէր սկսվել, դուք ձեր սրբազանի հետ շարժումը չէիք սկսել, ԱԺ-ից ասում էիք՝ ուզում են Ոսկեպարի եկեղեցին հանձնել Ադրբեջանին, ես էլ ասացի՝ պարոն Դանիելյան, Ոսկեպարի եկեղեցին 29 հազար 743-ի մեջ է, բացառվում է, որ սահմանազատման ընթացքում Ոսկեպարի եկեղեցին հայտնվի Ադրբեջանի կազմում»,- ԱԺ նիստում դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանին՝ ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:

Խոսելով այդ ժամանակ սկսած շարժման մասին՝ Ռուբինյանը նշեց. «Դրանից հետո սկսեցիք ձեր շարժումը, հազար անգամ կրկնեցիք, որ Ոսկեպարի եկեղեցին տալու են Ադրբեջանին, արդյունքում եղավ սահմանազատումը, Ոսկեպարի եկեղեցին չտրվեց Ադրբեջանին: Ձեզ շնորհակալություն հայտնելու բան չկա, որովհետև ոչ մի բան չեք կանխել»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ