![]()
Հեռուստամեկնաբան Պետրոս Ղազարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Թալինի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Թադեին Գարեգին Բ-ի կողմից կարգալույծ անելու որոշմանը:
«Կաթողիկոսը Տեր Թադեին կարգալույծա արել։ Փաստորեն, ըստ Կաթողիկոսի, Տեր Արամի, Տեր Թադեի մեղքերը ավելի ծանր են, քան Տեր Արշակինը։
Եվ իրոք այդպես է, երբ իրերին նայում ես քաղաքական տեսակետից։
Եկեղեցին քաղաքական շահերով առաջնորդելը ամենամեծ հարվածն ա Եկեղեցուն։
Էդպես ա նաև մեր ընդդիմությունը։
Երբ վարչապետն ասում է, որ Կաթողիկոսը էն չի, ասում են չի կարելի խառնվել Եկեղեցու գործերին։ Լավ։
Երբ տաս սրբազան ասում են՝ Կաթողիկոսը չի քննում Տեր Արշակի գործը, ընդդիմադիրները միանգամից խառնվում են Եկեղեցու գործերին և տաս սրբազանին դավաճան հռչակում։
Թե՛ ընդդիմությունը, թե՛ Կաթողիկոսը քաղաքականացնել են Եկեղեցին և այն օգտագործում են բացառապես ներքաղաքական տրամաբանությամբ։
Այլապես սեփական քեռու կնոջ հետ շնանալը նրանք չէին կոծկի`հարվածի տակ դնելով Եկեղեցու հեղինակությունը»,- գրել է Ղազարյանը:
![]()