![]()
ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ աջակցություն հայտնելով Թալինի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Թադեին, որին Գարեգին Բ-ն կարգալույծ է արել:
«Լիակատար աջակցությունս եմ հայտնում Տեր Թադեին, որին եկեղեցազավթ Կտրիճ Ներսիսյանն այսօր «կարգալույծ» է արել:
Կտրիճ Ներսիսյանը կաթողիկոս չէ, հետևաբար Տեր Թադեն շարունակում է հանդիսանալ քահանա:
Կտրիճ Ներսիսյանն ուզում է կարող է ամբողջ եկեղեցուն կարգալույծ անել և եպիսկոպոս ձեռնադրել Լևոն Տեր-Պետրոսյանին, Քոչարյանին, Սարգսյանին ու ռուսաստանցի գործարարին, միևնույն է նրա որոշումներն առ ոչինչ են»,- գրել է Ռուբինյանը:
![]()