![]()
«Արդյոք ՀՀ-ում կա սոցիալական և աղքատության պրոբլեմ, այո կա: Վերջերս հրապարակվեցին աղքատության ցուցանիշները, մեր գնահատմամբ՝ դրանք բավականին լավ ցուցանիշներ են: Ծայրահեղ աղքատությունը 0,6 տոկոս է, մենք շատ մոտ ենք ծայրահեղ աղքատությունը վերացնելու մեր նախընտրական խոստումին, որ տվել ենք 2021-ին»,- ԱԺ-ում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ ծայրահեղ աղքատության թվերը դեռ էլի կնվազեն:
«Ժամանակն է, որ արձանագրենք աղքատության պատճառները, այլևս պատճառն այն չի, որ աշխատատեղ չկա,այդ պրոբլեմը վաղուց վերացված է, այլապես չէր լինի, որ տասնյակ հազարավոր մարդիկ ուրիշ տեղերից գային ՀՀ-ում աշխատեին և ուրիշ տեղերում իրենք ընտանիքները պահեին: Բա ինչի՞ կա ՀՀ-ում աղքատություն՝ միայն հետևյալ պատճառով՝ աղքատ չլինելու հմտությունների բացակայության»,- ասաց վարչապետը և նշեց, որ գուցե իր հայտարարությունը շատ սուր է:
«Կան մարդիկ, ովքեր աշխատում են, բայց շարունակում են աղքատ մնալ, որովհետև այդ տեղում են աշխատում բավարար պրոֆեսիոնալ հմտություններ չունենալու պատճառով: Մեր քաղաքականությունը հետևյալն է, եթե աշխատանքը արդյունք չի տալիս, մարդու բարեկեցությունը չի ապահովում պետք է վերադառնալ կրթությանը, աշխատանքային հմտությունների զարգացմանը»,- ասաց Փաշինյանը:
![]()