![]()
Արուսյակ Մանավազյանը գրել է․
❗Ինչպես և վարչապետը խոստացել էր` հրապարակվեց Ղարաբաղի հարցով բանակցային փաստաթղթերը։ Հիմա ուզում եմ հասկանալ Մեղրիի փոխանակմանը կողմ նախկին նախագահը, նրան հաջորդած` տարիներ շարունակ իրեն փայլուն բանակցող հռչակած, բայց գործնականում ոչնչի չհասած վատ շախմատիստը, ժողովրդին ոչինչ չունե՞ն ասելու։
Տասնյակ տարիներ ժողովրդին ոչինչ չեք ասել, չեք պատրաստել այս վիճակին ու ոչ էլ ցանկացել եք հզոր բանակ ստեղծել։ Միակ հզոր բանը, դա ձեր ունեցվածքն է, որ 7 տարի է հատ-հատ բացահայտում ենք ու դեռ այնքան կա, որ մի 7 տարին էլ բավարար չի լինի։
Դրա համար էլ հեղափոխությունից անմիջապես հետո ամեն օր ասում էին Նիկոլը եկել է հողերը տա, սրանց քարոզիչների ամենօրյա գործն ու սպասումը դա էր։ Այսպիսի ապազգային առաջնորդներ ոչ մի երկրի չեմ ցանկանա։ Ու Ադրբեջանը տեսնելով, որ իրենց դիմաց երկիրը թալանող ու գլուխները կախ 5 շրջան տվող ուժ կա, անգամ իր սուվերեն տարածքը զիջող կա, պիտի ստորագրե՞ր։ Իհարկե ոչ, դրա համար էլ պահանջները հասցրել էր մաքսիմումի` հասկանալով, որ բանակ կառուցելու փոխարեն մարդիկ միայն բազմահարկ տներ են կառուցել։
![]()