Շիրակի մարզում 2 տարուց ավելի է՝ գործում է պրենատալ սքրինինգի ծառայությունը. առաջիկայում այն կվերազինվի

Շիրակի մարզում 2 տարուց ավելի է ՝ գործում է պրենատալ սքրինինգի ծառայությունը:

Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Մարզի կանայք իրենց բնակավայրում հնարավորություն ունեն պետական պատվերով անցնել էքսպերտային դասի ուլտրաձայնային և կենսաքիմիական հետազոտություններ:

Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանի հետ հանդիպմանը մարզի մանկաբարձագինեկոլոգիական և մանկական ծառայության պատասխանատուները ներկայացրել են տարվա գրանցած ցուցանիշները, խոսել խնդիրների մասին: Շիրակում իրականացվում է նաև նորածնային և մանկական շտապ և անհետաձգելի բժշկական օգնության արտագնա ծառայություն: Այն սպասարկում է Շիրակի մարզն ամբողջությամբ և Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանը:

Միայն այս տարի կատարվել է 128 կանչ: Առաջիկայում նախատեսվում է ծառայության վերազինում:

Առաջին արդյունքներն է արձանագրել օժանդակ սերմնավորման կաբինետը` ծնվել է 1 երեխա, գրանցվել է 8 հղիություն:

Խոսելով անելիքների մասին` փոխնախարար Արմեն Գասպարյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, դրանց շտկման ուղղությամբ տվել հանձնարարականներ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ