«Զվարթնոց» օդանավակայանի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրության դեպք են բացահայտել

 

Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի ծառայողները դեկտեմբերի 1-ին՝ ժամը 23.20-ի սահմաններում, օդանավակայանի ժամանման սրահում նկատել են, որ մի քաղաքացի արտերկրից ժամանածներից բջջային հեռախոսներ է վերցնում:

Նա ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու կասկածանքով ձերբակալվել և տարվել է բաժին:

Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են 10 բջջային հեռախոս և 12 լիցքավորման լարեր։ Այս մասին Iravaban.net–ը տեղեկանում է ՆԳՆ-ից։

Երևանի բնակիչ 38-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ