Հայաստանում նկատելի է սեզոնային վիրուսների ակտիվացում. Ավանեսյան

Հայաստանում նկատելի է սեզոնային վիրուսների ակտիվացում: «Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին գրել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Շրջանառվում են գրիպ A(H3N2) տիպի վիրուսները. ախտանշաններն են՝

բարձր ջերմություն (39-40 C), հազ, քթահոսություն, մկանահոդացավ:
Շրջանառվում են նաև ռինո-, բոկա-, ադենովիրուսներ և պարագրիպի հարուցիչները։ Սուր շնչառական վարակների սեզոնին ԿԳՄՍ-ի հետ համատեղ նախադպրոցական ու դպրոցական հաստատություններում ներդրվել է «համաճարակային ֆիլտր», որի սահմանաչափը գերազանցելու դեպքում ուսուցումը անցնում է հեռավար ձևաչափի։

Գրիպի լավագույն կանխարգելումը պատվաստումն է, որը

նվազեցնում է հիվանդանալու հավանականությունը.
թեթևացնում է հիվանդության ընթացքն ու բարդությունները։
Պատվաստվեք այսօր՝ պաշտպանելով ձեզ և շրջապատին»,- նշված է գրառման մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ