![]()
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի խոսքով՝ չեն պատրաստվում հետ քայլ անել ճշմարտությունից. Կտրիճ Ներսիսյանը և Արշակ Խաչատրյանը խախտել են կուսակրոնության ուխտը, և սրբապիղծները պետք է լքեն եկեղեցին:
«Նրանք 1999 թվականի հոկտեմբերի 27-ին գրավել և զավթել են եկեղեցին: Պանդորայի արկղը բացվել է, սառույցը կոտրվում է, ավտորիտար ռեժիմը, որ ներդրված է, միմյանց դեմ կոմպրոմատներ հավաքելով, բոլորին լռեցնելով և ծառայեցնելով Կտրիճի իշխանությանը, քանդվում է»,- ասում է նա:
Ըստ Հովհաննիսյանի՝ ոչ մեկին հնարավոր չէ էշի տեղ դնել. մարդիկ կադրեր են տեսել, դրանից հետո ցինիկ մեկնաբանություններ են լսել, ձեռք են առնում:
«Գարեգին Բ չկա, կա Կտրիճ Ներսիսյան: Հուսանք՝ Կտրիճը ողջախոհություն ունի և չի պատրաստվում մինչև վերջ խայտառակվել: Մաֆիոզ համակարգը գործարկելով՝ դեռ կարողանում է մնալ, բայց գնալու է»,- նկատում է պատգամավորը:
Վերջինս նաև ասում է. ««Հայր մերը» չիմացող Ռոբերտ Քոչարյանին են աջակցում: Խի Կտրիճը չէ՞ր, որ 2021-ին կոչ էր անում, որ մեզ չընտրեն: Սա Կտրիճի պետությունը չէ, Մայր Աթոռը Կտրիճինը չէ, սա ժողովրդի պետությունն ու եկեղեցին են: Իրենք ուզում են մեզ տանել Միութենական պետություն»:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:
![]()