![]()
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով հրապարակված բանակցային փաստաթղթերին և հրապարակել առանձին հատվածների տեսապատճեները:
«Մեռնելիք է տեսնել, թե ինչպես է Հայաստանում իշխանությունը Արցախի խնդրով ու խաբեությամբ զավթած անձը պատերազմը հաղթած Հայաստանի անունից պաշտոնապես կողմ արտահայտվել, որ նախկին ԼՂԻՄ-ը «փոխանցվի» Հայաստանին, որը նշանակում է, որ այն ճանաչվել է Ադրբեջանին պատկանող, քանի որ «փոխանցողը» պետք է լիներ Ադրբեջանը, ապա ինչպես էին դրա դիմաց «կամավոր» տեղահանվելու Մեղրիի շրջանի ու Արցախի մեջ մտնող 6 շրջանները, որպեսզի դրանք «փոխանցվեին» ու «վերադարձվեին» Ադրբեջանին…
Ու սա 2 տասնամյակ գաղտնի են պահել Արցախի համար իր հազարավոր զավակների կյանքը իր զարգացման հեռանկարը զոհաբերած Հայաստանի հասարակությունից…
Ու իշխանությունը զավթելուց առաջ «հավաստիացնում էին», թե պատերազմը հաղթած Հայաստանը կարող է ու պետք է ավելի լավ բանակցել 10000 քառակուսի կիլոմետր Արցախ ունենալու համար…
Ու այս խելագար ծրագրի իրականացման համար 1999թ. հոկտեմբերի 27-ին գլխատվեց Հայաստանը՝ ծրագրին «խոչընդոտողներից» ազատվելու համար…
Ու Լևոն Տեր-Պետրոսյանը սրանց հատուկ բերեց Հայաստան և մինչ օրս սերտ կոնսոլիդացած գործում է նրանց հետ»,- գրել է Սաֆարյանը:
![]()
![]()
![]()