Կտրիճ Ներսիսյանը հեռանալու է, իսկ «Քաղաքացիական պայմանագիր»-ը կրկին վերընտրվելու է. Սոնա Ղազարյան. տեսանյութ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի խոսքով՝ ՀԱՊԿ-ի հետ կապված Հայաստանի Հանրապետության պաշտոնական դիրքորոշումը որևէ փոփոխության չի ենթարկվել. հարաբերությունները սառեցված են:

«Հայաստանի սուվերեն տարածքի վրա եղել է հարձակում, և ՀԱՊԿ-ի դիրքորոշումը մեր քաղաքացիներին պարզ է: Մենք չենք մասնակցում ՀԱՊԿ միջոցառումներին, չունենք այնտեղ դեսպան, մինչև ՀԱՊԿ-ը կփոխի իր դիրքորոշումը ՀՀ սահմանների վերաբերյալ»,- ասում է նա:

Ըստ պատգամավորի՝ Հայաստանի Հանրապետության հարաբերությունը Եվրամիության հետ գտնվում է դինամիկ զարգացման փուլում՝ ի նպաստ մեր երկրի:

Խոսելով 2026 թվականին սպասվող խորհրդարանական ընտրությունների մասին՝ վերջինս նկատում է՝ քաղաքացիները լավ են հասկանում, թե որ ուժի հետևում ովքեր են կանգնած և ինչ երկրներ. «Խիստ կասկած ունեմ, որ որևէ քաղաքական ուժ, բացի ՔՊ-ից, կարող է հաղթահարել անցողիկ շեմը: Նոր ընտրական օրենսգրքով փոփոխված են ընտրական շեմերը և կոալիցիաներ կազմելու ձևերը»:

Ինչ վերաբերում է Գարեգին Բ-ի (Կտրիճ Ներսիսյան) հետ կապված խմորումներին, իշխող ուժի անդամն ասում է՝ ուրախացել է, որ կիրակի Նարեկ Կարապետյանին տեսել է Սուրբ Սարգիս եկեղեցում, որտեղ պատարագի էր մասնակցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ըստ Ղազարյանի՝ դա նշանակում է, որ Նարեկ Կարապետյանը մաս է կազմում նորոգման ուխտի:

Միաժամանակ պատգամավորն ընդգծում է. «Ուրախ եմ, որ մեկնարկել է խոսակցություն եկեղեցու ներսում, այնտեղ ժողովրդավարական գործընթացներին մեկնարկ է տրվել: Կտրիճ Ներսիսյանը հեռանալու է, իսկ «Քաղաքացիական պայմանագիր»-ը կրկին վերընտրվելու է»:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ