![]()
Ինչպես հայտնել էինք ավելի վաղ, Կառավարությունը հրապարակել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին առնչվող պետական գերատեսչություններում առկա մի շարք փաստաթղթեր, որոնք պատկերացում են տալիս մինչև 2020 թվականը տեղի ունեցած բանակցային գործընթացի բովանդակության մասին։
ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադառնալով այդ փաստերին, գրել է.
«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային փաստաթղթերը հրապարակվեցին:
Լևոն Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը այժմ, վստահաբար, պիտի գնան Փաշինյանի հետ բանավեճի, եթե, իհարկե, վախկոտ ստախոսներ չեն»:
![]()