Գրառումը նույնիսկ ուշացած է. Հրաչյա Հակոբյան

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Աննա Հակոբյանը սոցցանցի իր էջում տեղեկացրել է, որ ոչ մի բնույթի առնչություն չունի «88» սուպերմարկետների ցանցի հետ՝ անգամ որպես շարքային սպառող։ Հակոբյանը նաև բոլորին խորհուրդ է տվել բոյկոտել «88»-ը, և առհասարակ, ցանկացած բիզնես, որի անունը կկապվի իր անվան հետ:

Աննա Հակոբյանի եղբայրը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հայտարարությանը, նշել է՝ գրառումը նույնիսկ մի փոքր ուշացած է:

«Շատ է խոսվում այդ մասին, որ «88»-ը ինչ-որ ձևով կապ ունի իմ կամ Աննա Հակոբյանի հետ: Ես էլ էի մտածում, որ անդրադառնամ թեմային, բայց չէի ուզում ավելի լրջացնել, մտածեցի՝ խոսք է, կանցնի կգնա, սակայն հասկացանք, որ շատ է արդեն այդ մասին խոսվում»,- ասաց Հակոբյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ