Մի քիչ դադար վերցնեմ ակտիվ քաղաքականությունով զբաղվելուց. Հակոբյանը՝ ընտրություններում ՔՊ ցուցակում չընդգրկվելու մասին

«Ուղղակի չուզեցի առաջադրվել, որևէ պատճառ չկա, ուղղակի մի քիչ դադար վերցնեմ ակտիվ քաղաքականությունով զբաղվելուց»,-լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՔՊ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ անդրադառնալով ՔՊ կուսակցության ընտրական ցուցակում չընդգրկվելու որոշմանը, նշեց որ այդ մասին նաև տեղյակ է պահել վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

«Քաղաքականությունից դուրս չեմ գալիս, կլինեմ կուսակցական, կարծում եմ ՝ կմասնակցեմ կուսակցության նիստերին, բայց շատ ակտիվ քաղաքակնությամբ չեմ զբաղվելու»,- ասաց Հակոբյանն ու հավելեց, որ մասնակցելու է ՔՊ քարոզարշավին:

Ինչ վերաբերում է հետագա գործունեությանը հայտնեց՝ չի կարծում, որ նորից կերևա հեռուստաէկրաններին: Անդրադառնալով դեսպան նշանակվելուն կամ կառավարությում պաշտոն ստանանալուն՝ հայտնեց, որ նման բան չի քննարկվել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ