«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակում ընդգրկվելու 380 հայտ է ներկայացվել

Դեկտեմբերի 1-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում քննարկվել է 2026թ․ հերթական խորհրդարանական ընտրություններում ՔՊԿ համամասնական ցուցակում ընդգրկվելու համար պատգամավորի թեկնածուների գրանցման կարգը։

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, պատգամավոր դառնալու 380 հայտ է ներկայացվել: Առաջադրումների վերջնաժամկետն ավարտվել է նոյեմբերի 30-ին:

Հիշեցնենք՝ ՔՊ կուսակցությունից Լենա Նազարյանը ևս որոշել է չառաջադրվել: Չեն առաջադրվել նաև Խաչատուր Սուքիասյանը, Հրաչյա Հակոբյանը, Քրիստինե Պողոսյանը, Լիլիթ Կիրակոսյանը:

Չի առաջադրվել նաև ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ