Եթե ձեր կողմից է, սուրբ է, հենց Փաշինյանի մոտ ընդունելության գնաց, դարձավ սրբապիղծ-դավաճա՞ն.Աթանեսյան

Քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը գրում է.

Արցախի թեմի առաջնորդը մասնակցեց վարչապետի հետ հանդիպմանը, եւ Ստեփանակերտի քաղէլիտան «հանկարծ հիշեց», որ նա, ախր, 2023թ.-ին հոտը թողել, տեղափոխվել է Երեւան:

Բա որ նույն եպիսկոպոսին թեմի «գրասենյակ» էիք տրամադրում, ձեր «ընտրյալներին» աշխատանքի տեղավորում, ինչու՞ փախուստը չէիք հիշում:

Եթե ձեր կողմից է, սուրբ է, հենց Փաշինյանի մոտ ընդունելության գնաց, դարձավ սրբապիղծ-դավաճա՞ն:

Արցախի հարցում էլ եք «մերոնքական-ձերոնքական» խաղացել եւ մսխել հարյուր հիսուն հազար մարդու հայրենիքը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ