![]()
ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը չի առաջադրվել խորհրդարանական ընտրություններում:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Արշակյանը՝ նշելով, որ տարբեր պատճառներ կան այդ որոշման համար:
Հիշեցնենք՝ ՔՊ կուսակցությունից Լենա Նազարյանը ևս որոշել է չառաջադրվել: Չեն առաջադրվել նաև Խաչատուր Սուքիասյանը, Հրաչյա Հակոբյանը, Քրիստինե Պողոսյանը, Լիլիթ Կիրակոսյանը:
Նշենք, որ առաջադրումների վերջնաժամկետն ավարտվել է նոյեմբերի 30-ին:
![]()