![]()
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 355 հոդվածի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական վարույթը նախաձեռնվել է երեկ՝ դեկտեմբերի 1-ին, Երևանի Շենգավիթ վարչական տարածքում՝ Շիրակի փողոցում, սովետական տարիներին կառուցված, սակայն չշահագործվող, ժողովրդին ավելի շատ հայտնի դաշնամուրի գործարանի շինություններից մեկում տեղի ունեցած փլուզման փաստով:
Դեպքի փաստով քննիչի կողմից արդեն նշանակվել է փորձաքննություն՝ պարզելու համար փլուզման պատճառը: Հերքվել է նաև նշված հատվածում գազի արտահոսքի վարկածը, քանի որ շենքում գազամատակարարումը երկար ժամանակ դադարեցված է եղել:
Շարունակությունը՝ սկզբաղբյուրում։
![]()