Զարգացման առանձնահատկություններով երեխաների հետ կնվագեն ԿԳՄՍՆ և ԱՍՀՆ փոխնախարարները, Չեխիայի դեսպանը

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ անցկացվող «Կողք կողքի» 6-րդ միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնի գալա համերգին զարգացման առանձնահատկություններով երեխաների և պատանիների հետ նվագակցությամբ հանդես կգան ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը և ՀՀ֊ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկը:

Ինչես հայտնել է ԿԳՄՍՆ-ից, փառատոնի գալա համերգն այս տարի կանցկացվի Հայաստանի պետական ջազ նվագախմբի հետ գործակցությամբ դեկտեմբերի 3-ին՝ ժամը 18:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ