![]()
Ուրուգվայում ՀՀ դեսպան Մարիամ Գևորգյանն աշխատանքային այց է կատարել Մալդոնադո նահանգ և հանդիպում ունեցել նահանգապետ Միգել Աբեժայի հետ:
Ինչպես հայտնել են դեսպանությունից, զրուցակիցները քննարկել են տարբեր ոլորտներում համագործակցություն ծավալելու և համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները:
Գոհունակությամբ են նշել, որ առաջիկայում Մալդոնադո նահանգի Պունտա դել Էստե քաղաքում բացվելու է Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսությունը:
![]()