![]()
«Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը չի կարծում, որ Գարեգին Բ-ն (Կտրիճ Ներսիսյանը) ինքնակամ կհեռանա: Ըստ նրա՝ պետք է քայլեր ձեռնարկել այդ գործընթացը շուտափույթ իրականացնելու համար:
Դիտարկմանը՝ գուցե նա փորձում է ձգել մինչև 2026 թվականի ընտրություններ, որպեսզի հասկանա՝ ինչ է լինելու դրանց արդյունքը, քաղաքագետը համոզմունք է հայտնում, որ ընտրությունների արդյունքն արդեն պարզ է՝ գողապետության վերադարձ չի լինելու. «Հանրությունը Հայաստանում Կառավարության հետ է 100 տոկոսով»:
Լևոն Շիրինյանը կարծում է, որ Գարեգին Բ-ն (Կտրիճ Ներսիսյանը) օգնել է, որ բազմաթիվ նախկին պաշտոնյաներ խուսափեն Հայաստանում իրավական պատասխանատվության ենթարկվելուց. ««Իզմիրլյան»-ով ինչքան գանձագող կա որպես չեխոտկա, քոռ ու թոփալ արտասահման ուղարկեց Կտրիճը: Զախարովան է կառավարում սրանց: Եզրասը Ռուսաստանի պաշտոնյա է դարձել»:
Անդրադառնալով նրան, որ Գարեգին Բ-ի անունը շատ հոգևորականներ պատարագների ժամանակ չեն հնչեցնում, զրուցակիցն ասում է. «Երևի մտքի մեջ ծիծաղում է, որ անունը չեն տալիս, քանի որ իրեն կաթողիկոս չի զգում: Չեկիստ է, չի վիրավորվում: Ամաչեր՝ չէր ամուսնանա»:
Ինչ վերաբերում է Մայր Աթոռի դիվանապետ Արշակ Խաչատրյանի այն պնդումներին, թե հայտնի տեսանյութերում ինքը չէ, դրանք արհեստական բանականության միջոցով են սարքվել, Լևոն Շիրինյանը նկատում է. «Ուզում է ասել՝ լավ եմ արել, որ կուսակրոն չեմ, գողական է, ապերո»:
«Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության նախագահը համոզված է, որ այս անձանց գնալով եկեղեցին ոչ թե կկործանվի, այլ կփրկվի. «Կտրիճը հանրային աջակցություն չունի, նա սպանություններով է դարձել կաթողիկոս: Մեր եկեղեցին պետք է լինի արժանապատիվ կաթողիկոսով և եպիսկոպոսներով»:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:
![]()