FLYONE ARMENIA-ի թռիչքներն իրականացվում են անխափան և ըստ նախնական չվացուցակի

Airbus ինքնաթիռների ծրագրային ապահովման խնդիրները մի շարք միջազգային ավիաընկերությունների չվացուցակներում հանգեցրել են ուշացումների և չեղարկումների՝ Airbus A320 դասի մոտ 6000 ինքնաթիռների թռիչքների ժամանակավոր կասեցման պատճառով:

Այս մասին տեղեկացրել է ավիաընկերությունը՝ հայտնելով, որ FLYONE ARMENIA ավիաընկերության օդանավերի վրա խնդիրը չի տարածվել, և ավիաընկերությունը շարունակում է իրականացնել չվերթերն ըստ ժամանակացույցի` ապահովելով ուղևորների և բեռների անվտանգ ու հուսալի փոխադրումները։

FlyOne Armenia-ն (www.flyone.am) Հայաստանի Հանրապետության առաջատար ավիափոխադրողն է, որը հիմնադրվել է 2021 թվականին: Այն չվերթեր է իրականացնում դեպի ԱՊՀ, Եվրոպայի և Մերձավոր Արևելքի երկրներ շուրջ քսաներեք ուղղություններով, որոնց թիվը գնալով ավելանում է։ Իր գործունեության ընթացքում FlyOne Armenia-ն արդեն փոխադրել է ավելի քան երեք միլիոն ուղևոր: Ընկերության ժամանակակից նավատորմը ամբողջությամբ համապատասխանում է Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) և Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալության (EASA) անվտանգության չափանիշներին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ