Խաչատուր Սուքիասյանը չի առաջադրել իր թեկնածությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններին

ԱԺ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը չի առաջադրվել խորհրդարանական ընտրություններում՝ իշխող կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելու համար, «Ազատությանը» փոխանցեց նրա մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը:

Թե ինչո՞ւ, Սուքիասյանի խոսնակը չմեկնաբանեց:

Կուսակցությունն ավելի վաղ հայտնել էր, որ 2026թ․ հերթական խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի համամասնական ցուցակում ընդգրկվելու համար թեկնածուները կարող են ինքնառաջադրվել 2025թ․ նոյեմբերի 1-ից նոյեմբերի 30-ը ներառյալ։ Առաջադրվելու դիմումներ կարող են ներկայացնել ոչ միայն կուսակցականներ, այլև անկուսակցականներ, եթե ունեն վարչության կազմից որևէ մեկի երաշխավորագիրը:

Իշխանական երկու պատգամավոր՝ Լենա Նազարյանն ու Քրիստինե Պողոսյանը ևս որոշել են չառաջադրվել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ