Հայ հայտնիներից ովքեր են ամուսնալուծված

Ամուսնությունը տղամարդու և կնոջ’ պատմականորեն ձևավորված, հասարակության կարգավորվող հարաբերությունների ձև է, որով սահմանվում են ամուսինների իրավունքներն ու պարտականությունները միմյանց, զավակների և հասարակության նկատմամբ: Սա է ամուսնության օրինական սահմանումը: Երջանիկ են այն զույգերը, ում հանդեպ ճակատագիրը բարի է գտնվել և ամուսնությունն եղել է հարատև:

Սակայն այս կյանքում ոչ ոք ցավոք ապահովագրված չէ դժբախտությունից, ասել է թե ընտանեկան կամ ամուսնական բաժանությունից, որը որոշ դեպքերում պսակվում է հաջողությամբ, զույգը գտնում է իր իսկական կեսին և դառնում ավելի երջանիկ: Ձեզ ենք ներկայացնում հայ հայտնիների այն ամուսնական զույգերին, ովքեր պաշտոնապես բաժանված են. ժողովուրդն այդ դեպքում կասեր’ դատով դատարանով բաժանվածները:

Անի Քրիստին ամուսնացել է ԱՄՆ-ում, սակայն կարճ ժամանակ անց հայտնի դարձավ նրա ամուսնալուծության լուրը:

Նարեկ Բավեյանի ամուսնությունը կարճ տևեց:

Ստեփան Ղամբարյան և Նարիա Հովհաննիսյան: Նշենք սակայն, որ այժմ Ստեփան Ղամբարյանն ամուսնացած է երգչուհի Անի Ամիրյանի հետ և վայելում է իր լիակատար երջանկությունը:

Խորեն Լևոնյան և Մերի Հովհաննիսյան: Այս զույգը մշտապես հասարակության ուշադրության կենտրոնում է եղել: Լուրեր էին շրջանառվում, ըստ որի Խորեն Լևոնյանը պատրաստվում է ամուսնանալ երգչուհի Լիլույի հետ, սակայն հետո, մեկ այլ շրջանառվող լուրերի համաձայն Լիլուն և Խորեն Լևոնյանը բաժանվեցին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ