![]()
Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղությունը պետք է բարգավաճում և զարգացում բերի հարևանների միջև։
Ըստ Eutoday-ի` Բրյուսելում լրագրողներին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական և նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։
Նա նշել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը պետք է բարգավաճում և զարգացում բերի տարածաշրջանին, ինչպես նաև ամրապնդի հարևանների միջև կապը։
Eutoday-ը նշում է, որ, ըստ նախագահի օգնականի, Հայաստանը, Արևելքի և Արևմուտքի, ինչպես նաև Հյուսիսի և Հարավի միջև կապերի ընդլայնմանը զուգընթաց, կարող է «փակուղու մեջ գտնվող երկրից» վերածվել տարանցիկ պետության։
![]()