![]()
Ինչպես հայտնել ենք, ժամը 10։12-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ փլուզվել է Երևան քաղաքի Շիրակի փողոցում գտնվող չգործող դաշնամուրի գործարանի արտաքին պատը։
Մասամբ փլուզվել է եռահարկ շինությունը (տնտեսական ապրանքների և սննդի պահեստի հատվածը)․ կա տուժած։
Երևանի քաղաքապետարանի աշխատակիցը տեղում ծանոթացել է իրավիճակին։ Լրատվամիջոցների հետ զրույցում նա հայտնել է, որ փլուզման վտանգ ի սկզբանե չի եղել, եթե ներսում աշխատակիցներ են եղել ու աշխատել: Ըստ նրա՝ կառույցը մասնավոր սեկտորի է պատկանում, իսկ սեյսմիկ իրավիճակի մասին գնահատականը տվել և առաջիկայում էլ տալու է սեյսմիկ ծառայությունը:
Աշխատակիցը հավելել է, որ հայտնի է մեկ տուժած քաղաքացու մասին, մյուս հարցերին գնահատականներ կտրվեն առաջիկայում:
![]()