«Ուսապարկ», «վայրահաչող». նման բնորոշումներ է տվել մեզ միայն նրա համար, որ հանդգնել ենք հարց բարձրաձայնել

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Սուրբ Սարգիս եկեղեցու մոտ պատգամավոր Վահագն Ալեքսանյանի՝ լրատվամիջոցներից մեկի ներկայացուցչին ուղղված հարցադրմանը, թե ի՞նչ աղբյուրներից է վերջինիս լրատվամիջոցը ֆինանսավորվում:

Բանն այն է, որ ընդդիմադիր լրատվադաշտում այս հարցում բուռն քննարկումների պատճառ է դարձել:

««Ուսապարկ», «տզրուկի պես բյուջեի արյունը ծծող բոռ», «վայրահաչող». ահա այսպիսի բնորոշումներ է այսօր տվել Հայաստանի վատագույն թերթերից մեկի խմբագիրը ինձ և իմ գործընկերներին միայն նրա համար, որ հանդգնել ենք բարձրաձայնել լրատվամիջոցների ֆինանսավորման աղբյուրների բացահայտման հարցը:

Մինչդեռ այսքան դատարկախոսելու փոխարեն կարող էր ուղղակի հրապարակել իր լրատվամիջոցի ֆինանսավորման աղբյուրները: Բայց չի արել, որովհետև աջ ու ձախ վիրավորելը ավելի հեշտ է:

Ի հեճուկս վարձկանների` հայկական լրագրությունը կվերականգնի իր վարկանիշը: Ես դրան հավատում եմ»,- գրել է Ռուբինյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ