Այս զավեշտը պետք է ավարտ ունենա.Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը գրում է.

Կարդում եմ մեկուսարանից Վազգեն Գալստանյանի ու Գևորգ Աջապահյանի /մի ժամանակ՝ Բագրատ Գալստանյան և Միքայել Աջապահյան/ բաց նամակն ուղղված Կտրիճ Ներսիսյանին ու հիշում, թե ինչպես տարիներ առաջ հայերով ղժժում ու զարմանում էինք Ալ Քաեդայի, աֆղանական Թալիբանի, Սիրիայում Իսլամական պետության վրա, որոնք այս լուսավոր թվացող դարում Շարիաթն ու կրոնը քաղաքականությանը, աշխարհիկ կյանքին խառնած կրոնաքաղաքական տեքստեր էին թողում հանուն Ալլահի ու բռնություն ու սպանություն արդարացնում, ապա՝ գործադրում․․․
Այն ժամանակ չէինք էլ մտածի, որ Հայաստանի քաղաքական կյանքը այնքան հարյուրամայակներով ետ կշրջվի, որ քաղաքական առօրյա կներխուժեն ինքավստահ ու ինքնասիրահարված, իրենց ազգի հայր ու առաջնորդ երևակայող եկեղեցականներ ու սրտխառնոց առաջացնող կրոնական տեքստեր կբերեն քաղաքականություն՝ քաղաքական օպոնենտներին անվանելով «հայրենադավ, դավաճան», ներեկեղեցական ընդդիմախոսներին որակելով «տիրադավ», անեծք ու նզովք, լուտանք ու մաղձ թափելով Աստծու անվան տակ․․․
Ողորմած Վանո Սիրադեղյանը մարգարեանում է օր օրի, թեպետ դժվար պատկերացներ, որ քոչարյանասերժական կլանի ստեղծած ու իր դիպուկ ձևակերպած հայկական թալիբանը կատարյալ կդառնա եկեղեցական հավելվածներով․․․
Այս զավեշտը պետք է ավարտ ունենա։ Եկեղեցու բարենորոգումների թիվ մեկ օրակարգային հարցը պետք է լինի Եկեղեցու տարանջատումը Պետությունից։ Անգամ ավագ դպրոցների 11-րդ դասարանի աշակերտներն են Հասարակագիտության իրենց դասագրքից սովորում, որ «պետությունը բացառիկ քաղաքական կազմակերպություն է», իսկ «Եկեղեցին տարանջատված է պետությունից»։ Հետևաբար, եթե «եկեղեցին տարանջատված է բացառիկ քաղաքական կազմակերպություն համարվող պետությունից», ուրեմն Եկեղեցին չի կարող խառնվել, քիթը խոթել ոչ ներքին, ոչ արտաքին քաղաքական հարցերի մեջ։ Ու եթե կյանքի մայրամուտին մոտեցած, թվում էր թե՝ տարիքի հետ իմաստնություն ձեռք բերած հոգևորականները չեն հասկանում ՀՀ Սահմանադրության այդ նորմի պահանջը և սահմանադրական իրավունքում, պետության ու իրավունքի տեսության մեջ դրա մեկնաբանությունը, որ եկեղեցին տարանջատված է պետությունից, ուրեմն պետք է գործանական հողի վրա ամրագրել նրա այդ քաղաքական լոյալությունը։
Այլապես այս մառազմին դեռ շատ ենք բախվելու, առաջ գնալու փոխարեն հետ ենք գնալու, իրավական, ժողովրդավարական պետության փոխարեն էլ շարժվելու ենք դեպի կրոնապետություն՝ կատարյալ «տիրապետական» հայկական թալիբան, որտեղ չասեմ, թե ով ինչ է որոշելու․․․ Ու ավելին՝ ծանրագույն քրեական հոդվածներով մեղադրվող հոգևորականներն էլ կարող են ծալել-փաթաթել ցանկացած օրենսգիրք ու պահանջել, որ իրենք «ազատորեն մասնակցեն պահանջված եպիսկոպոսաց ժողովին»․․․ Որովհետև գիտեն թե Հայ հասարակության մեջ Եկեղեցու նկատմամբ հանրության ավանդական վստահությունն ու ակնածանքը նաև իրենց համար քաղաքական անձեռնխելիություն են․․․

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ