![]()
ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
««Ուսապարկ», «տզրուկի պես բյուջեի արյունը ծծող բոռ», «վայրահաչող». ահա այսպիսի բնորոշումներ է այսօր տվել Հայաստանի վատագույն թերթերից մեկի խմբագիրը ինձ և իմ գործընկերներին միայն նրա համար, որ հանդգնել ենք բարձրաձայնել լրատվամիջոցների ֆինանսավորման աղբյուրների բացահայտման հարցը:
Մինչդեռ այսքան դատարկախոսելու փոխարեն կարող էր ուղղակի հրապարակել իր լրատվամիջոցի ֆինանսավորման աղբյուրները: Բայց չի արել, որովհետև աջ ու ձախ վիրավորելը ավելի հեշտ է:
Ի հեճուկս վարձկանների` հայկական լրագրությունը կվերականգնի իր վարկանիշը: Ես դրան հավատում եմ:»։
![]()