![]()
Ստյոպա Սաֆարյանը գրել է…
Քանի որ քննարկման առարկա է դարձել մի քանի դիտարկում․
Անշուշտ, ցանկացած մարդ բողոքի ակցիա իրականացնելու սահմանադրական իրավունք ունի։ Պատարագի ժամանակ կամ վայրում դա անելը ըստ էության կրոնական կազմակերպության միջոցառման խոչընդոտում է։
Հետևաբար, եթե անգամ ընդունենք, որ Հովհաննես Իշխանյանն իրավունք ուներ բողոք իրականացներ ու խանգարեր պատարագը, նույնքան, թե ոչ ավելի իրավաչափ պետք է համարել ոստիկանության կողմից նրան տարածքից հեռացնելը։
Իհարկե, եկեղեցական միջոցառման խոչընդոտման դեպքում նաև բարոյական նորմերի ու կարծրատիպի հարց կա։ Եթե այն հավասարեցնում ենք ցանկացած այլ աշխարհիկ, քաղաքական հանրային միջոցառման հետ, ապա նորմալ է, որ ակտիվիստն ինչպես բողքի ակցիա է անում կոնֆերանսի դահլիճում՝ քաղաքական քննարկման ժամանակ, այնպես էլ բողոքի ակցիա կարող է անել եկեղեցու ներսում՝ պատարագի ժամանակ։ Բայց այսեղ հարց է՝ չգրված նորմերի շրջանակում արդյո՞ք մենք դրանք նույնացնում ենք, կամ արդյո՞ք ճիշտ է նույնացնելը։ Եթե ոմանք պնդում են, որ պետք է / կարելի է դրանք բացարձակ նույնացնել ու կարելի է բողոքի ակցիա իրականացնել նաև Եկեղեցում, պատարագի ժամանակ, ապա դա ասողը պետք է պատրաստ լինի նաև ընդունելու, որ մյուս կողմն էլ դա իրավունք ունի անելու օրինակ «հակառակ կողմի» միջոցառման՝ պատարգի կամ Մայր Աթոռում ժողովի ժամանակ․․․
Այդ դեպքում պետք է միանգամայն նորմալ ընդունած լինի նաև 2019թ Նոր վեհափառ շարժումը, որը մտել էր Վեհարան։
Իսկ եթե ընդունում ենք, որ Եկեղեցին Աստծո տունն է ու այնտեղ դեբոշ կամ պրոտեստ չի կարելի անել, ուրեմն չգրված նորմի շրջանակներում համաչափ չէ Հովհաննեսի արածը․․․
![]()
![]()