![]()
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն իր նկատմամբ շարունակվող դատական գործընթացների ֆոնին նախագահական ներում ստանալու պաշտոնական խնդրանք է ներկայացրել նախագահ Իսահակ Հերցոգին։
Այս մասին հաղորդել է Իսրայելի հեռուստատեսությունը՝ նշելով, որ Նեթանյահուն նախագահական ներում ստանալու պաշտոնական խնդրանք է ներկայացրել նախագահին:
Ավելի վաղ Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգի գրասենյակը հայտարարել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից նամակ ստանալու մասին, որում ամերիկացի առաջնորդը կոչ էր անում դադարեցնել Նեթանյահուի դեմ քրեական հետապնդումը և ներում շնորհել վարչապետին։
Հերցոգը պատասխանել էր՝ նշելով, որ անհրաժեշտ կլինի նախագահական ներում հայցող անձի պաշտոնական խնդրանքը։
![]()