![]()
Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ Հովհաննավանքում մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի:

«Ինչպես ամեն կիրակի, այս կիրակի ևս Հովհաննավանքում մեր հավատավոր հայրենակիցների մասնակցությամբ մատուցվեց սուրբ և անմահ պատարագ։

Մեր քրիստոնյա քույրերի ու եղբայրների հետ հաղորդություն ստացանք՝ սուրբ խորհրդով ամրապնդելով մեր կապն Աստծո հետ։
Պատարագը մատուցեց Տեր Արամը։

Սիրելի՛ հայրենակիցներ, սիրո և խաղաղության մեջ օրհնյալ կիրակի եմ մաղթում բոլորիդ։

Աստված պահապան»,- գրել է Մովսիսյանն ու հրապարակել լուսանկարներ:


![]()