Կտրիճ Ներսիսյանը Եզնիկ սրբազանից վրեժ լուծելու համար ցանկանում է նոր խնդիր հարուցել Պոլսի աթոռի հետ

Ի գիտություն Պոլսահայ համայնքի

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նվիրապետական աթոռներւց է Պոլսի Պատրիարքությունը։ Ունենք նաև Երուսաղեմի Պատրիարքությունը։ Այս երկու պատրիարքությունները ոչ միայն իրավունքներ, այլ նաև տարածքներ ունեն։ Օրինակ Երուսաղեմի Պատրիարքությանն է պատկանում Հորդանանաի թեմը, իսկ Կրետե կղզին, որը թեև Հունաստանի հանրապետության տարածքում է, բայց Պոլսի պատրիարքության ենթակայության տակ է։
Կրետեի հոգևոր հովիվն է Եզնիկ արքեպիսկոպոսը, ով Էջմիածնից արտաքսվեց և հիմա ծառայության է Սահակ Մաշալյանի իշխանության ներքո։

Կտրիճ Ներսիսյանը օրերս Հունաստանի դեսպանի հետ քննարկել է Կրետեի համայնքը Պոլսի աթոռից գողանալու և Հունաստանի թեմին (առաջնորդը լուսակերտցի գրբաց Տարոնիկն է) հարցը։

Կտրիճ Ներսիսյանը Եզնիկ սրբազանից վրեժ լուծելու համար ցանկանում է նոր խնդիր հարուցել Պոլսի աթոռի հետ։
Հայտնի է, որ ներկա Պատրիարք Սահակ Մաշալյանից առաջ Մութաֆյան Պատրիարքի հետ երկարատև խնդիր է ունեցել Կտրիճ Ներսիսյանը, ում Պատրիարքը բազմիցս անվանել է անհավատ և ռուս գործակալ։
Եթե Սահակ Մաշալյան Պատրիարքը շատ արագ չլուծի Կտրիճի հարցը, ապա ողջ Պոլսահայությունը լուրջ դիմադրություն կկազմակերպի ինչպես Պատրիարքարանի, այնպես էլ Կտրիճ Ներսիսյանի դեմ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ