Հազար ասեցինք՝ մի նորմալ PR-խումբ վարձիր, թե չէ լավություն են անում մեզ, իսկ վճարում ես դու. Հակոբյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով տեղի ունեցածին:

«Հազար ասեցինք՝ մի նորմալ PR-խումբ վարձիր:

Թե չէ իրենց ձևով լավություն են անում մեզ, իսկ վճարում ես դու»,- գրել է Հակոբյանը:

Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում ընթացել է պատարագ՝ մասնակցությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և իշխանության մի շարք ներկայացուցիչների:

«Մեր ձևով» շարժման համակարգող, գործարար ու միլիարդատեր Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը նույնպես եկել է Սուրբ Սարգիս եկեղեցի՝ մասնակցելու պատարագի: Վերջինս աստիճաններին նստել ու սպասել է տևական ժամանակ՝ մինչ վարչապետի ժամանումն ու պատարագի մեկնարկը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ