![]()
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ ներքին գործերի նախարրության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության և նույն գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության Մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները պարզել են նոյեմբերի 28-ին «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» հրազենային վնասվածքներով տեղափոխված «Մանումենտցի Դավիթիկ» մականվամբ Դավիթ Իսպիրյանը ինչ ախտորոշմամբ և որտեղից է տեղափոխվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվ տեղեկություններով պարզվել է, որ Դ. Իսպիրյանը հրազենային վնասվածքը ստացել է Թբիլիսյան փողոցի թիվ 41 հասցեի դիմաց տեղի ունեցած վիճաբանության ժամանակ և նա հիվանդանոց է ընդունվել «որովայնի և կրծքավանդակի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ: Դեպքի փաստով ոստիկանության Երևանի քրեական վարչութունում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղից դեպքի փաստով սպանության փորձի հատկանիներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները, հանցագործություն կատարած անձի ինքնությունը ճշտելու, նրան և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:Ինչպես ավելի վաղ տեղից հայտնել էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 28-ին կրակոցներ էին հնչել Երևանում։ Ժամը 18։50-ի սահմաններում քաղաքացիական ավտոմեքենայով «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» էր տեղափոխվել հրազենային վնասվածքներով մի քաղաքացի։
![]()