![]()
Կտրիճ Ներսիսյանի եղբոր և եղբորորդու՝ Գևորգ և Համբարձում Ներսիսյանների կալանքների ժամկետները երկարացվել են:
Գևորգ Ներսիսյանի կալանքը երկարաձգվել է 2, Համբարձում Ներսիսյանի կալանքը՝ 3 ամսով:
Հիշեցնենք՝ նրանք մեղադրվում են խուլիգանության և Էջմիածնում թեկնածուի քարոզչությունը խոչընդոտելու արարքներ կատարելու համար։ Թեկնածուն Հարություն Մկրտչյանն է:
Գարեգին Բ-ի 68-ամյա եղբորը՝ Գևորգ Ներսիսյանին, և վերջինիս որդուն՝ Համբարձում Ներսիսյանին կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել նոյեմբերի 3-ին: Այն բավարարվել է:
Դատախազը 2025 թվականի նոյեմբերի 17-ին հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնել 2025 թվականի նոյեմբերի 16-ի՝ Արմավիրի մարզի Վաղարշապատ խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցող «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչների՝ Ոսկեհատ բնակավայրում նախապես պլանավորված նախընտրական քարոզչությունը խոչընդոտած Գ.Ն.-ի և Հ.Ն.-ի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը:
![]()